Լրահոս

25.01.2012 11:12


Զինված տղամարդը փորձել է ԱՄՆ նախկին նախագահի տուն ներխուժել

Ինչպես փոխանցում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, անհայտ անձը երեկ փորձել է ներխուժել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի՝ Դալասում գտնվող տունը։

Տեսնելով, որ նախկին նախագահի տան տարածք ավտոմեքենա է մտնում, նա փորձել է աննկատ անցնել այդ մեքենայի հետևից, սակայն անմիջապես ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից և հարցաքննվել։

Պարզվել է, որ նրա ավտոմեքենայում զենք է եղել։ Տղամարդը պատմել է, թե ինքը ցանկանցել է տնից ինչ–որ իր վերցնել, որն իբր իրեն է պատկանում։

«Gazeta.ru»–ն գրում է, թե ներխուժման ժամանակ Ջորջ Բուշն ու իր կինը տանը չեն եղել։

Այս խորագրի վերջին նյութերը