Լրահոս

25.01.2012 11:35


Մելիհ Աշըք. «Ֆրանսիան անցկացրեց...»

Հայոց ցեղասպանության պնդումների հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովից հետո անցավ նաև Սենատում... Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունումից հետո մենք բավականին ժամանակ ունեինք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Սակայն որևէ կանխարգելիչ միջոց չկարողացանք ձեռնարկել: Հենց որ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները և Արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը, առաջ ընկնելով, հայտարարեցին որ նման բոյկոտները արդյունք չեն տալու և հանգստացրեցին Ֆրանսիային: Արտաքին գործերի նախարար Դավութօղլուի գիտակցված խոսքը, որ «Ֆրանսիան խայտառակություն է անում», վարչապետ Էրդողանի «այլևս  Ֆրանսիա չեմ գնա»  լուրջ սպառնաալիքները բավարար չէին  հակառակ կողմին համոզելու համար...

Իր ազգային բնազդները կորցրած մեր ազգն իր պատիվը նսեմացնելու վերաբերմունքի դիմաց չխիզախեց փոքր-ինչ վնասի գնալ...

Երբ, որ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, մի քիչ հոխորտացինք, հետո տեղի տվեցինք: Դրանով էլ չբավարարվեցինք. անցյալում մեզ մատերի վրա խաղացրած Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին Անկարա դեսպանների հավաքին հրավիրելով, նրան որպես պատվավոր հյուր  դիմավորեցինք:

Վերջին տարիներին, երբ օտար երկրները ցեղասպանության մասին որոշումներ ընդունեցին, մենք բավարարվեցինք փոքր մի քննադատական ուղերձ հղելով:

Այդ իսկ պատճառով ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց: Գիտեն՝ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը:

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը որքան Ֆրանսիայի, միևնույն ժամանակ նաև Հայաստանի հաղթանակն է: Քանի որ Սարկոզիին նման ուղու վրա դնողը ոչ միայն Ֆրանսիայի հայ ընտրազանգվածն է, այլ միևնույն ժամանակ Հայաստանը:

Մենք անգամ միաջազգային հարթակում 4 միլիոնանոց Հայաստանի կշիռը չունենք: Ցավալի է, բայց իրական...

Մելիհ Աշըք, «Միլլիյեթ»

Այս խորագրի վերջին նյութերը