Լրահոս

25.01.2012 12:04


Մեքենան ընկել է ձորը

Հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել Քասախ գետի հարևանությամբ գտնվող ձորում:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը