Լրահոս

25.01.2012 12:33


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները։

«Երեքշաբթի ուշ երեկոյան Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները քննարկել են տնտեսաառևտրային երկկողմ կապերին առնչվող հրատապ հարցեր»,–ասել է ՌԴ վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այս խորագրի վերջին նյութերը