Լրահոս

25.01.2012 16:24


Սարկոզին նամակ է գրել Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ասելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրենքը կոնկրետ ոչ մի երկրի չի թիրախավորում, իսկ Թուրքիան լավ կանի՝ համընդհանուր շահերը հաշվի առնի։

Նոր օրինագծով՝ Ֆրանսիայի կողմից ընդունված ցեղասպանությունները ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք է սպառնում։

Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի նստավայրից «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել են, որ այդ օրենքը Նիկոլա Սարկոզին կվավերացնի առաջիկա երկու շաբաթների ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը