Լրահոս

25.01.2012 17:38


Մոուրինյո. «Իմ ճակատագիրը կախված չէ «Բարսելոնա»–ի հետ հանդիպման արդյունքից»

Մոուրինյո. «Իմ ճակատագիրը կախված չէ «Բարսելոնա»–ի հետ հանդիպման արդյունքից» Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չնայած առաջին խաղում կրած պարտությանը (1:2)՝ իր թիմն ի վիճակի է հաղթահարել «Բարսելոնա»-ի արգելքն ու դուրս գալ կիսաեզրափակիչ: Այս մասին հաղորդում է «Goal.com»-ը: «Դեռևս չգիտեմ՝ ով խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում: Դեռ պետք է այդ մասին մտածեմ, որից հետո նոր որոշում կկայացնեմ: Ինչ վերաբերում է Պեպեին, եթե նա առողջ լինի և պատրաստ լինի խաղալ, ապա կմասնակցի հանդիպմանը: Դեռևս հայտնի չէ նրա, Գրաներոյի և Լասանա Դիարայի վիճակը: Այդուհանդերձ, չեմ պատրաստվում պատասխանել այն հարցերին, թե ինչու այս կամ այն խաղացողին ընտրեցի: Ես մարզիչ եմ և պարտավոր չեմ հրապարակավ բացատրել որոշումներս: Ինձ չի հետաքրքրում՝ ովքեր կլինեն կատալոնացիների մեկնարկային կազմում: Նրանք խաղալու են իրենց ֆուտբոլը՝ անկախ նրանից՝ որ ֆուտբոլիստները կհայտնվեն խաղադաշտում: Չնայած առաջին խաղում կրած պարտությանը՝ իմ թիմն ի վիճակի է հաղթահարել կատալոնացիների արգելքը և դուրս գալ հաջորդ փուլ: Այդուհանդերձ, ցանկանում եմ հայտարարել, որ իմ ճակատագիրը կախված չէ այդ հանդիպման արդյունքից»,–պորտուգալացու խոսքերը մեջբերում է կայքը:  

Այս խորագրի վերջին նյութերը