Լրահոս

25.01.2012 18:02


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն անհիմն է համարել Թուրքիայի մեղադրանքները

Ինչպես տեղեկացնում է«АПА» գործակալությունը, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գապրիել Քելլերն անդրադարձել է Թուրքիայի  դեսպանի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վբերաբերյալ վիրավորական հայտարարությանը։ –Եթե Թուրքիայի կամ Ադրբեջանի որևէ քաղաքացի իրեն վիրավորված է զգում հունվարի 23–ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծից, ապա ֆրանսիական իշխանությունները ցավում են դրա համար։ Դա բոլորովին չի համապատասխանում նոր ընդունված օրենքի ոգուն։ Հիշողության հետ կապված  խնդիրները միշտ էլ ցավագին են և միշտ սուր բանաբեճերի առարկա են դառնում աշխարհում։ Այս ասպարեզում Ֆրանսիան ծանր փորձ ունի՝ ընդունելով, որ պատասխանատվություն է կրում ստրկավաճառության, Երկրորդ  համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին Ֆրանսիայից վտարելու հարցում պետություններին աջակցելու և վերջապես գաղութային համակարգ ունենալու համար,–ասել է  դեսպանը։ Գապրիել Քելլերը նաև ընդգծել է, որ չնայած այն մեղադրանքներին, թե  Ֆրանսիան չի կարող օբյեկտիվ լինել, իրենց երկիրը շարունակելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կառուցողական դիրքորոշում ցուցաբերել, մինչև այդ հարցն արդարացի լուծում ստանա։ Նա նշել է, թե ֆրանսիական Սենատի խորհրդարանականներն արժանի չեն այն վիրավորանքներին ու մեղադրանքներին, որ հնչեցվում են թուրք իշխանությունների և  հասարակության կողմից։  

Այս խորագրի վերջին նյութերը