Լրահոս

26.01.2012 11:55


Հայաստանում այլևս ժամերը չե՞ն փոխվի

Հայաստանում այլևս ժամերը չե՞ն փոխվի

ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։ Հեղինակների կարծիքով նախագծի ընդունման դեպքում Հայաստանը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, ինչը դրականորեն կանդրադառնա մարդկանց առողջության վրա։ Կառավարությունը, հասկանալի և ընդունելի համարելով օրենսդրական նախաձեռնության հիմնավորումը, գտնում է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների ընդունման դեպքում։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը օրենքի առաջարկը պատճառաբանել է Հայաստանի աշխարհագրական դիրքով՝ GMT 3 ժամային գոտի։ Իսկ այն խախտվում է ժամերն առաջ կամ հետ տալով։

Այս խորագրի վերջին նյութերը