Լրահոս

26.01.2012 12:25


Հրդեհներ

Հունվարի 25-ին`ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի թիվ 43 տան մոտ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է «ՎԱԶ 21-07» մակնիշի Տ 4420 պետհամարանիշի (պատկանում է «Գոլդեն Քաբ» տաքսի ծառայությանը) ավտոմեքենայի սրահը` ամբողջությամբ և շարժիչը` մասնակի:

Նույն օրը`ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 8 շենքի 1-ին բնակարանում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.25-ին, մարվել`12.45-ին:

Գազի 3 կգ-նոց բալոնից տեղի է ունեցել բռնկում. այրվել են Ս.Մխիթարյանին պատկանող տան միջանցքի պատը` 14 քմ, հատակը` 6 քմ մակերեսով և սենյակային 3 դուռ:

Նույն օրը`ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում`Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից (գազալցակայանի մոտ) այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել`13.21-ին:

Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 19.43-ին տեղե­կատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ և Դպրաբակ գյուղերին հարակից սարալանջում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել` 21.45-ին:

Այրվել է 4 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 11 շենքի 2-րդ մուտքի վերելակում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը`պարամեդիկներով և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել`00.33-ին:

Այրվել են վերելակն ամբողջությամբ`6 քմ մակերեսով և վերելակի հորանում` աղբ:

Հունվարի 26-ին`ժամը 07.33-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 12 շենքին հարակից այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.05-ին:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը