Լրահոս

26.01.2012 14:47


«Եվրատեսիլում» Հայաստանը հանդես կգա մայիսի 24-ին

«Եվրատեսիլում» Հայաստանը հանդես կգա մայիսի 24-ին

Բաքվում «Եվրատեսիլի» վիճակահանությամբ պարզվել է, որ Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու մայիսի 24-ին։ Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 22-ին։ Այդ օրը կներկայանան Իսլանդիան, Շվեյցարիան,  Չեռնոգորիան, Իսրայելը, Կիպրոսը, Ռումինիան, Ավստրիան, Ալբանիան, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Լատվիան, Սան Մարինոն, Ֆինլանդիան, Հունգարիան, Հունաստանը և Մոլդովան:  Մայիսի 24-ին ելույթ կունենան Հայաստանը, Վրաստանը, Մալթան, Թուրքիան, Սերբիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Մակեդոնիան, Էստոնիան, Բելառուսը, Սլովակիան, Խորվաթիան, Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցոգովինան և Լիտվան: Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին:

Այս խորագրի վերջին նյութերը