Լրահոս

26.01.2012 14:48


Հոսանքազրկել են Նարեկ Հարթունյանին պատկանող ընկերությունը

Այսօր առավոտվանից էլեկտրաէներգայի համար վճարում չկատարելու պատճառով հոսանքազրկված է սփյուռքահայ ներդրող, Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը: Ընկերությունը չի կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար, քանի որ 16.01.2012թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից կալանք է դրվել գույքի,  բանկային   հաշիվների և դրամարկղի վրա` դրանով իսկ կաթվածահար անելով ընկերության բնականոն գործունեությունը:

Այս պահին ընկերության աշխատակիցները պարապուրդի են ենթարկված: Մտավախություն կա, որ եթե այսպես շարունակվի, և ընկերությունը  չկարողանա բնականոն գործունեությունը շարունակել(կալանքների և նման այլ իրավիճակների պատճառով), հարկադրված պարապուրդը կվերածվի գործազրկության, և շուրջ 35 ընտանիքները կզրկվեն իրենց հացը վաստակելու հնարավորությունից:

Հիշեցնենք, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում   20.06.2011թ     հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության  ղեկավար անձանց կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչություն  օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված  տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերով  հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

Նույն ժամանակահատվածում «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ն հայացադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով այն ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է շուրջ 111 մլն դրամի հարկային պարտավորություն:

Դատական գործընթացը շարունակվում է,  դեռեւս ապացուցաված չեն ընկերության դեմ առաջադրված մեղադրանքները,  հետեւաբար  բացառապես  ոչ իրավաչափ գործողություններով Հարթունյանների ունեցվածքի վրա ապօրինի արգելանք կիրառելն ունի երկու  նպատակ. Հարթունյանները հրաժարվեն Սեւակ Արզարունու դեմ ներկայացրած հայցից  եւ սնանկության վտանգից խուսափելու համար հարկադրված լինեն վճարել հարկային պարտավորությունները` գնալով իրենց սեփականությունից հրաժարվելու գործարքին:

«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյան

Այս խորագրի վերջին նյութերը