Լրահոս

26.01.2012 15:00


Նախարարը պարզաբանել է, թե ինչու է բոմժ ասել

Նախարարը պարզաբանել է, թե ինչու է բոմժ ասել

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին պարզաբանել է, թե ինչու է նախորդ շաբաթ կառավարության մոտ հավաքված ցուցարարներից մեկին բոմժ անվանել։

–Դա ոչ պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի արդյունք էր: Քաղաքացին դիմում է ինձ հետևյալ բառերով. «Պարո՛ն նախարար, ես բոմժ եմ, խնդրում եմ ինձ տեղավորել ոչ թե բոմժանոցում, այլ ծերանոցում»։–Անօթևանների ժամանակավոր կացարանում 60 օրը լրանալուց հետո նորից դուրս են հանում։ Եթե քաղաքացին իրեն բոմժ անվանելով է ինձ դիմում, ես, ինչ է, նրան որպես գիտնականի՞ ներկայացնեմ,-ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ծերանոցում միայն կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիները կարող են տեղավորվել, իսկ այդ քաղաքացին դեռ երիտասարդ է:

Այս խորագրի վերջին նյութերը