Լրահոս

26.01.2012 15:21


Ա. Արզումանյան. «Մենք «Ժառանգության» հետ միասին ենք գնալու ընտրություններին կեղծիքները բացառելու համար»

Ա. Արզումանյան. «Մենք «Ժառանգության» հետ միասին ենք գնալու ընտրություններին կեղծիքները բացառելու համար» «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված «100 հարց ու պատասխան» քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենց կուսակցության ու «Ժառանգության» էլեկտորատները հատվում են, ասել է, թե հնարավոր է, որ նույնն են, քանի որ գաղափարական իմաստով նրանք նույն դաշտում են։ –Մենք միասին ենք գնալու «Ժառանգության» հետ ընտրություններին կեղծիքները բացառելու համար, սակայն շուտ է ասել, թե մենք դաշինքով ենք գնալու,–նկատել է բանախոսը։ Նրա խոսքերով՝ այդ առիթով քննարկումները շարունակվում են, քանի որ առայժմ բացասական արձագանք չի հնչել որևէ կողմից։ Նրա համոզմամբ՝ իշխանությունը ձգտում է վերարտադրվել ավելի բիրտ ձևերով, սակայն չի կարելի ձեռքերը ծալած նստել։ Նրա կարծիքով միասնական պայքարի դեպքում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ընտրակեղծիքները, որում շահագրգռված են նաև ՀՅԴ–ը և ԲՀԿ–ը։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը