Լրահոս

26.01.2012 15:38


ԲՀԿ–ական. «Օսկանյանի հարցը չի քննարկվել»

ԲՀԿ–ական. «Օսկանյանի հարցը չի քննարկվել»

Օրերս մամուլը գրել էր, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնական:

Այսօր, սակայն, կառավարության նիստից հետո ՀՀ քաղաքաշինության նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն այդ կապակցությամբ ասել է.

Դա քննարկման հարց է, իսկ նման հարց առայժմ չի քննարկվել։

Վ. Վարդանյանը նաև նշել է, որ չի մերժի, եթե իրե՛ն առաջարկվի լինել ԲՀԿ–ի նախընտրական շտաբի ղեկավար։

Այս խորագրի վերջին նյութերը