Լրահոս

30.01.2012 13:02


Միխայիլ Սահակաշվիլի. «Վլադիմիր Պուտինը ցանկացել է ինձ կախել»

Միխայիլ Սահակաշվիլի. «Վլադիմիր Պուտինը ցանկացել է ինձ կախել»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ–ում է,  Կալիֆորնիայում «Բեյսքամփ»–ի գագաթնաժողովի ժամանակ  ելույթ ունենալիս հայտարարել է, թե իր դեմ մահափորձ էր ծրագրվել.

–Մեր երկրում ժողովրդավարություն կառուցելու ընթացքում Ռուսաստանի կողմից զգալի ճնշում է եղել։ Իմ դեմ մահափորձ էր ծրագրվել, իսկ Վլադիմիր Պուտինը (Ռուսաստանի այժմյան վարչապետը) նույնիսկ ցանկացել էր ինձ կախել։ Այդ մասին ես հեռուստատեսությունից եմ իմացել։

Վրացական «Apsny.ge» կայքը հաղորդում է, որ Սահակաշվիլին գագաթնաժողովին մասնակցել է հատուկ հյուրի կարգավիճակով։

Վրաստանի նախագահն անդրադարձել է նաև ՌԴ–ում հետընտրական զարգացումներին.

–Ինչ ասեմ, լավ չէ, երբ նախագահն այդպիսի թեմաներից է խոսում։ Այժմ, սակայն, ամենակարևորն այն է, որ Ռուսաստանում մարդիկ փողոց դուրս գալու խիզախություն ունեցան, և պաշտպանում են իրենց իրավունքները։ Յուրաքանչյուրին հետաքրքրում են վրացական բարեփոխումները, և նրանք վրացական բարեփոխումների նման բարեփոխումներ են պահանջում։

Այս խորագրի վերջին նյութերը