Լրահոս

30.01.2012 14:14


Հանրապետական պատգամավորը՝ ԵԽԽՎ բյուրոյի որոշման մասին

Հանրապետական պատգամավորը՝ ԵԽԽՎ բյուրոյի որոշման մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, գնահատելով ԵԽԽՎ բյուրոյի որոշումը՝ մոտակա ժամանակներում չվերականգնել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեությունը, ասել է, թե այս հարցում Թուրքիայի համար հաղթելու կամ պարտվելու խնդիր չկա։

–Միջազգային բոլոր կազմակերպությունները հստակ գիտակցում են՝ այդ հակամարտության կարգավորման իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և ՄԽ համանախագահող երկրներին,–համոզված է Հանրապետականի պատգամավորը։

Մեկ այլ հարցի՝ ինչո՞ւ Թուրքիայի և Ռուսաստանի միջև օրերս կնքված ռազմավարական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերում կետ կար նաև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, բանախոսը պատասխանել է.

–Օգտվելով Թուրքիայի ոչ նպաստավոր իրավիճակից՝ թե՛ ԱՄՆ–ը, թե՛ ՌԴ–ն փորձում են նպաստավոր պայմանագրեր ստորագրել Թուրքիայի հետ, սակայն դա որևէ կերպ չի նշանակում, որ Թուրքիան կարող է դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։

Նա նաև հավելել է, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է Թուրքիային միշտ հեռու պահել Հարավային Կովկասից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը