Լրահոս

30.01.2012 15:59


Եթե ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորի ՀՀ նախագահը, ՀԱԿ–ը դա միայն կողջունի

Եթե ՀՀԿ նախընտրական ցուցակը  գլխավորի ՀՀ նախագահը, ՀԱԿ–ը դա միայն կողջունի

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, պատասխանելով «7օր»-ի հարցին, թե տարածվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ նախընտրական ցուցակը կղեկավարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և եթե, այնուամենայնիվ, դա տեղի ունենա, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նման քայլը (մանավանդ եթե հաշվի առնենք, որ սա աննախադեպ է ՀՀ նորանկախ պատմության մեջ), և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ Հայաստանի համար, պատասխանել է.

–Նախ՝ պետք է ճշտել՝ Սահմանադրությունը նման բան նախատեսո՞ւմ է, թե՞ չէ։ Բայց եթե, այնուամենայնիվ, նման բան թույլատրվում է, ապա ես պետք է ասեմ, որ մենք միայն ուրախ կլինենք, որ նա ցուցակի առաջին համարով գնա, որովհետև դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ ընդունում է, որ ԱԺ ընտրությունները կարող են դառնալ նրան անվստահություն հայտնելու հանրաքվե։ Եվ եթե նման զարգացում լինի, դա միայն ողջունելի կլինի քաղաքական տեսակետից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը