Լրահոս

30.01.2012 16:37


ՀԱԿ համակարգող. «Հրազդանի ընտրությունները շատ լավ հնարավորություն են քաղաքական ուժերի համախմբման համար»

ՀԱԿ համակարգող. «Հրազդանի ընտրությունները շատ լավ հնարավորություն են քաղաքական ուժերի համախմբման համար»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ թեև ՀԱԿ–ը կողմ է 100%–անոց համամասնական ընտրակարգին անցում կատարելուն, բայց եթե, այնուամենայնիվ, չստացվի համապատասխան օրինագիծն ընունել խորհրդարանում, ապա ճիշտ կլինի, որ ՀԱԿ–ը մեծամասնական բոլոր ընտրատեղամասերում առաջադրի իր թեկնածուին.

–Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ հասարակությունը կարողանա պարտադրել իշխանություններին՝ հրաժարվելու մեծամասնական ընտրակարգից։ Բայց եթե դա չստացվի, և անարդար խաղի կանոնները փոխել չհաջողվի, ապա մենք պետք է փորձենք խաղալ նաև վատ խաղի կանոններով։ Պայքարի համար ցանկացած օրինական, սահմանադրական միջոց մենք համարում ենք ընդունելի։ Քննարկումները կլինեն՝ պարզ կլինի։

Զուրաբյանը նույն սզբունքային դիրքերից անդրադարձել է նաև Հրազդան քաղաքի առաջիկա ընտրություններին ու նշել.

–Եթե մենք բոլորս համախմբենք մեր ուժերը ՀՀԿ–ի դեմ, սա շատ լավ հնարավորություն է հասարակության, քաղաքական ուժերի համար՝ համախմբվելու այս ընտրություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը