Լրահոս

30.01.2012 17:05


Լևոն Զուրաբյան. «Արամ Սարգսյանը պատրաստ է պատասխանատվություն կրել ՀԱԿ–ի բոլոր արածների և չարածների համար»

Լևոն Զուրաբյան. «Արամ Սարգսյանը պատրաստ է պատասխանատվություն կրել ՀԱԿ–ի բոլոր արածների և չարածների համար»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն «իշխանության ճշումներին չդիմացած զոհ» է անվանել ՀԱԿ–ի այն անդամներին, ովքեր թույլ են տալիս անհիմն քննադատություններ Կոնգրեսի մյուս անդամների կամ առհասարակ ՀԱԿ–ի հասցեին։

–Ես նրանց չեմ մեղադրում. նրանք զոհեր են, որոնք չդիմացան իշխանությունների ճնշումներին։ Եթե այսօր անգամ որոշ քաղբանտարկյալներ, կա՛մ չդիմանալով իշխանության ճնշումներին, կա՛մ գործարքի մեջ մտնելով նրանց հետ, փորձում են հայտարարություններ անել իրենց պայքարի ընկերների դեմ, ես այդ մարդկանց չեմ ցանկանում դատապարտել. նրանք զոհեր են,– ասել է Զուրաբյանը։

Անդրադառնալով Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությանը, թե առ այսօր երկրում փոփոխությունների բացակայության  մեղավորը Հայ ազգային կոնգրեսն է իր քաղաքական որոշումներով, Զուրաբյանն ասել է.

–Շատ հաճախ համատեքստից կտրում են շատ հայտարարություններ, ուստի ես չեմ ուզում մեկնաբանել դա։ Արամ Սարգսյանի հետ որևէ խնդիր չկա. Արամ Սարգսյանը նվիրված պայքարել և պայքարում է և պատրաստ է պատասխանատվություն կրել ՀԱԿ–ի բոլոր արածների և չարածների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը