Լրահոս

30.01.2012 19:05


Պերուում երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»–ը Պերուում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել առնվազն 17 մարդ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բնակելի տներին և հասարակական շենքերին զգալի վնաս է հասցվել:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից հարավ–արևելք: Իկայի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքի էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել: Քաղաքի բնակիչների մեծ մասը լքել են տները՝ վախենալով նոր ցնցումներից:

Այս խորագրի վերջին նյութերը