Լրահոս

31.01.2012 10:59


ԱԺ նախագահն աշխատանքից ազատել է հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին

ԱԺ նախագահն աշխատանքից ազատել է հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին

Մամուլը գրել է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը աշխատանքից ազատել է Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, 20 տարի խորհրդարանում աշխատող Գոհար Պողոսյանին՝ ամանորյա տոներից հետո երեք օր բացակայելու համար: Գոհար Պողոսյանը բացատրել է, որ հունվարի 9-11-ն առողջական խնդիրներ է ունեցել և չի կարողացել գնալ աշխատանքի՝ ներկայացնելով անաշխատունակության թերթիկ։ Բայց դա համարվել է անվավեր։

«Ես չգիտեի, որ այդ օրերին Աժ-ում հայտարարված էր «պատերազմական իրավիճակ» կամ «արտակարգ դրություն», որի ժամանակ նույնիսկ ակամայից սխալվելու իրավունք չպետք է ունենամ: Ես պետական ծառայող եմ, 20 տարի ծառայել եմ պետությանը և երբեք Ազգային ժողովի որևէ նախագահի հետ որևէ խնդիր չեմ ունեցել: Ընդհակառակը, նման իրավիճակում յուրաքանչյուր ղեկավար առաջին հերթին պետք է մեծահոգի գտնվի: Եվ իմ աշխատանքային գործունեության ընթացքում չեմ հանդիպել մի ղեկավարի, որ բացի նման իրավիճակում գտնվող իր աշխատողին օգնության առաջարկելուց, մարդկային վերաբերմունքից, այլ քայլերի դիմի»,–ասել է Գ. Պողոսյանը՝ ավելացնելով, որ փորձել է հանդիպել Աժ նախագահի հետ, բայց վերջինը հրաժարվել է։ Գ. Պողոսյանը նշել է, որ խախտվել են իր իրավունքները, և ինքը պատրաստվում է պաշտպանել դրանք՝ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը