Լրահոս

31.01.2012 11:37


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով նիստ կգումարի

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Նյու Յորքում կանցկացնի Սիրիայում ներքաղաքական հակամարտության կարգավորման խնդրով նիստ, որտեղ կքննարկվի սիրիական խնդրի շուրջ արաբաեվրոպական բանաձևի նախագիծը, որն ուրբաթ ներկայացվել էր ՄԱԿ-ի ԱԽ նիստում(բանաձևի նախագիծը մշակել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Կատարը և Մարոկոն):

ՄԱԿ-ի ԱԽ նիստին կմասնակցեն արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ալեն Ժյուպենն ու Ուիլյամ Հեյգը: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել արաբաեվրոպական բանաձևի նախագծին: Նիստում ելույթ կունենա Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:

Այս խորագրի վերջին նյութերը