Լրահոս

31.01.2012 12:38


Վերլուծաբան. «Ոչ միայն Կոտայքի մարզը Հայաստանին կմիացնեն, այլև Հայաստանն էլ Ադրբեջանին կմիացնեն»

Վերլուծաբան. «Ոչ միայն Կոտայքի մարզը Հայաստանին կմիացնեն, այլև Հայաստանն էլ Ադրբեջանին կմիացնեն»

«Վովա Գասպարյանն Արարատի մարզում կուսակցությունից ԲՀԿ–ականների դուրս գալուց հետո գնում է Կոտայքի մարզ ու ասում. «Եվ ուրեմն, հարգելինե՛րս, քիչ առաջ Արարատի մարզը միացրեցինք Հայաստանին, հիմա Կոտայքի հերթն է»»։

«Իրատես դե ֆակոտո»–ին տված հարցազրույցում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը լսելով իր մասին այս անեկդոտը՝ արձագանքել է. «Իմ դուրը գալիս է այդ անեկդոտը»։

–Ասում են՝ ամեն անեկդոտի մեջ ճշմարտության հատիկ կա։

–Էս պարագայում՝ գուցե և ավելի մեծ։

–Ե՞վ։ Ե՞րբ ենք «միացնում» Կոտայքը Հայաստանին։

–Արդե՛ն,–լրագրողի հարցերին պատասխանել է Վովա Գասպարյանը։

Մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետի այս հայտարարությունը՝ վերլուծաբան Ստեփան Դանիելյանը «7օր»–ին ասել է.

–Ակնհայտ է, որ այս հայտարարությունն ունի քաղաքական դրդապատճառներ, և եթե նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ լինի, ոչ միայն Կոտայքի մարզը Հայաստանին կմիացնեն, այլև Հայաստանն էլ Ադրբեջանին կմիացնեն։ Որովհետև մեզ մոտ մի քաղաքական շերտ է առաջացել, որը զուտ իր անձնական շահերով է շարժվում, և որևէ սահման նրանք այլևս արդեն չեն ճանաչում։

Վերլուծաբանը նաև ընդգծել է՝ ակնհայտ է, որ ո՛չ միայն ոստիկանապետի փոփոխությունը նրա կողմից քաղաքական գործառույթներ իրականացնելու համար էր, այլև առնվազն վերջին 20 տարվա ընթացքում հատկապես ոստիկանապետերի բոլոր փոփոխությնները եղել են քաղաքական, անձնական։

–Սա նորություն չէ։ Ես կասեմ ավելին՝ եթե այդպես չլիներ, ես խիստ կզարմանայի,–ընդգծել է Ս. Դանիելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը