Լրահոս

31.01.2012 15:22


Իրանի դեսպան. «Մենք 150 հազ հրթիռ ունենք, մի հարվածով կարող ենք ոչնչացնել Իսրայելը»

Իրանի դեսպան. «Մենք 150 հազ հրթիռ ունենք, մի հարվածով կարող ենք ոչնչացնել Իսրայելը»

Բրազիլիայում Իրանի դեսպան Մոսհեն Շաթերզադե Յազդին  տեղական «IrãNews» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը ոչ մի բանից չի վախենում և վստահ է իր ուժերի վրա։

–Իսրայելից մեզ վտանգ չի սպառնում։ Իրանը 150 հազ հրթիռ ունի. թող միայն Իսրայելը փորձի թպրտալ, մի հարվածով կոչնչացնենք։ Կարծում եմ՝ նա նման սխալ թույլ չի տա։ Ինչ վերաբերում է միջազգային ուժերի հարվածի հնարավորությանը, ապա կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ աշխարհը հասկանում է մեր ուժը և հարձակման հնարավոր բացասական հետևանքները։ Մենք պատրաստ ենք պատասխանել ամեն ակնթարթի ցանկացած հարվածի դեմ։ Ով մեզ վրա հարձակվի, շատ կզղջա դրա համար,–ասել է դիվանագետը։

Այս խորագրի վերջին նյութերը