Լրահոս

01.02.2012 10:25


Սաստիկ ցրտեր Եվրոպայում. կան տասնյակ զոհեր

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Եվրոպայի արևելյան և կենտրոնական շրջաններում գրանցված սաստիկ ցրտերի հետևանքով ավելի քան 60 մարդ է մահացել:

Ջերմաստիճանի կտրուկ անկումը մի շարք երկրների իշխանությունների հարկադրել է դիմել բանակի օգնությանը: Բացի այդ, մինչև շաբաթվա վերջը կբացվեն հատուկ փրկարարական տներ` որպես օգնություն ցրտերից տուժած մարդկանց: Շուրջ 30 մարդ է մահացել Ուկրաինայում (հիմնականում անօթևանները): Ցրտերի հետևանքով զոհեր կան նաև Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում և այլ եվրոպական երկրներում:

Այս խորագրի վերջին նյութերը