Լրահոս

01.02.2012 10:47


Հայաստանից կանանց համեմատությամբ կրկնակի ավելի տղամարդ է գնացել

Հայաստանից կանանց համեմատությամբ կրկնակի ավելի տղամարդ է գնացել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 3934.1 հազ. ուղևորություն, իսկ 2010թ.՝ 3555.1 հազ.: Ուղևորափոխադրումների հաշվեկշիռը (ժամանումների և մեկնումների տարբերությունը) 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է -43.8 հազ., 2010թ. արձանագրված՝ -46.7 հազ. ուղևորության համեմատ:

Ընդ որում, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ ժամանումների և մեկնումների քանակակազմերում 2011թ. գերակշռել են ՀՀ քաղաքացիները, համապատասխանաբար՝ 53.4% և 54.7%, Վրաստանի քաղաքացիները՝15.6% և 15.2%, ՌԴ քաղաքացիները՝ 15.3% և 14.8%: Որոշակի մասնաբաժին են ունեցել նաև Իրանի քաղաքացիները, համապատասխանաբար՝ 7.2% և 7.0%: Ինչպես ժամանումների, այնպես էլ մեկնումների քանակակազմերում տղամարդիկ կազմել են 66%, կանայք՝ 34%:

Այս խորագրի վերջին նյութերը