Լրահոս

01.02.2012 12:15


Վարդան Բոստանջյան. «Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ հանդես չգա հետևողականությամբ՝ արդար, ազատ ընտրություններ անցկացնելու համար»

Վարդան Բոստանջյան. «Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ  հանդես չգա հետևողականությամբ՝ արդար, ազատ ընտրություններ անցկացնելու համար»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը վերջերս բոլոր ուժերին, նաև ԲՀԿ–ին կոչ էր արել մեկ միասնական ճակատ կազմել և միասնաբար  բռնել ընտրակեղծարարի ձեռքը։

Լրագրողների  հետ  ահնդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ նման համագործակցություն ծավալվի ԲՀԿ–ի և ՀՀԿ–ի միջև, ասել է.

–Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ  հանդես չգա հետևողականությամբ՝ արդար, ազատ ընտրություններ անցկացնելու համար, և բնականաբար, ավտոմատ, այդպես է լինում, և եթե ուզում եք, մինչև անգամ համագործակցություն որակեք։ Իսկ համագործակցություն, ինչպես դուք եք պատկերանցում՝ իրար ձեռք բռնած ստուգենք, ես այդ բանը չեմ պատկերացնում,–ասել է նա։

Դիտարկմանը, թե խոսքը  յուրաքանչյուրն իր տեղում նույն նպատակի համար  միասնաբար  պայքարելու  մասին է, Վարդան Բոստանջյանն արձագանքել է, թե հավելյալ  միասնական ճակատ կազմելու իմաստ չկա, քանի որ մեր  օրենսգրքում ամրագրված են այն դրույթները, թե ինչպես պետք է անցկացվի ընտրությունը։

–Ընտրակեղծարները մենք ենք՝ ընտրողներս։ Հիմա այստեղ պետք է երևա, թե մենք դեռ մեկ շիշ ձեթի շրջանակո՞ւմ ենք ապրում։ Եթե այո, ապա կարող են ընտրությունները կեղծվել, և որևէ քաղաքական ուժ դրա համար մեղավոր չէ,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը