Լրահոս

01.02.2012 14:53


Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է երկրի անունը փոխել Հյուսիսադրբեջանյան Հանրապետություն

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է երկրի անունը փոխել Հյուսիսադրբեջանյան Հանրապետություն

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատի առաջնորդ Հուդրաթ Հասանղուլիևը հանդես է եկել առաջարկությամբ՝ փոխել երկրի անունը։ Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ»–ը։

Հասանղուլիևն առաջարկել է պաշտոնապես հաստատել Հյուսիսադրբեջանյան Հանրապետություն անվանումը՝ պատճառաբանելով, որ պատմական Ադրբեջանի «հսկայական» տարածքներն իբրև թե այսօր Իրանի կազմում են։

Հատկանշական է, որ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հավանել է Հասանղուլիևի առաջարկությունը՝ նշելով, որ նման փորձ կա Կորեայի պարագայում։

Այս խորագրի վերջին նյութերը