Լրահոս

01.02.2012 15:36


Կրեմլում «Պուտի՛ն, հեռացի՛ր» հսկա պաստառ է փակցվել

Կրեմլում «Պուտի՛ն, հեռացի՛ր» հսկա պաստառ է փակցվել

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Ռուսաստանում ընդդիմադիր «Համերաշխություն» շարժման անդամները վարչապետ Վլադիմիր Պուտինին պահանջել են հեռանալ բողոքի ակցիայի յուրօրինակ ձևով:

Կրեմլի դիմացի շենքի տանիքին հսկա ցուցապաստառ է փակցվել «Պուտի՛ն, հեռացի՛ր» գրությամբ: Այն Ռուսաստանում բողոքի ակցիայի համար երբևէ օգտագործված ամենամեծ ցուցապաստառն է, որի չափերը 140 քմ–ի են հասնում:

Իսկ գրությունը փակցվել է Կրեմլի դիմաց, որովհետև, ըստ ակտիվիստների, նախագահի պաշտոնից հեռանալուց հետո էլ Պուտինը պահպանել է իր ազդեցությունը Կրեմլում: Փակցնելուց մեկ ժամ անց ոստիկանները հանել են ցուցապաստառը:

Այս խորագրի վերջին նյութերը