Լրահոս

01.02.2012 16:46


Միացյալ Նահանգները սկսել է զորք տեղակայել Պարսից ծովի տարածքում

ԱՄՆ–ը և նրա դաշնակիցները սկսել են զորք տեղակայել Պարսից ծոցի հատվածում։ Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Ունեցած տվյալների համաձայն՝ զորքերը հավաքվում են Օմանի՝ Օրմուզյան նեղուցից հարավ գտնվող Մասիրա կղզում։ «Հաֆինգտոն փոստ» պարբերականը հաղորդում է, որ Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանական Դիեգո Գարսիա կղզում տեղակայված ամերիկյան բազայում պատրաստվածության մակարդակի են բերված հարյուրավոր ռումբեր, որոնք ի զորու են ոչնչացնել ստորգետնյա ամրացված բունկերները։

Սաուդյան Արաբիան իր հերթին հետևակային զորքերի մի մասը տեղափոխել է երկրի արևելյան շրջաններ, որտեղ գտնվում են նավթահանման հիմնական կենտրոնները։

Այս խորագրի վերջին նյութերը