Լրահոս

01.02.2012 20:52


Պուգաչովան և Խաբենսկին Պրոխորովի խորհրդականները կլինեն

Պուգաչովան և Խաբենսկին Պրոխորովի խորհրդականները կլինեն

Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը խորհրդատուների բավական ներկայացուցչական կազմ է հավաքել իր նախընտրական քարոզարշավի համար: Ցանկում ընդգրկված են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, դերասաններ Լեոնիդ Յարմոլնիկն ու Կոնստանտին Խաբենսկին, ռեժիսոր Պավել Լունգինը, բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հայտնել է Պրոխորովի մամուլի ծառայությունը, նրանք բոլորն ընդգրկվել են Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովին կից հանրային խորհրդում, որն ունի 18 անդամ:

Հանրային խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել խորհրդատվություններ տալ Միխայիլ Պրոխորովին նախընտրական արշավի կարևորագույն հարցերում:

Այս խորագրի վերջին նյութերը