Լրահոս

01.02.2012 21:19


Սաբինա Ֆրայզեր. «ԵԱՀԿ մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը ճշմարտանման չի թվում»

Սաբինա Ֆրայզեր. «ԵԱՀԿ մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը ճշմարտանման չի թվում»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կազմում փոփոխությունը ճշմարտանման չի թվում, դրա համար ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ընդհանուր հայտարարի գան: Այդ հարցը միայն Թուրքիայի ցանկությամբ չի լուծվի։ Վերջնական որոշումը կընդունի ԵԱՀԿ–ի նախագահությունը ստանձնած երկիրը՝ Իռլանդիան»,– ադրբեջանական «SalamNews» գործակալության հետ զրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը՝ անդրադառնալով վերջերս հնչած այն հայտարարություններին, թե Ֆրանսիան պետք է դադարեցնի իր գործունեությունը Խմբի կազմում։

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունումից հետո (դեկտեմբերի 22–ին) ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում։

Ֆրանսիայի Սենատի կողմից վերոնշյալ օրինագծի ընդունումից հետո (հունվարի 23–ին) Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ եթե Ֆրանսիան շարունակի իր առաքելությունը Մինսկի խմբի կազմում, ապա Թուրքիան ևս «պետք է այդ խմբի անդամ դառնա»։ Մինսկի խմբի կազմում նման փոփոխության մասին լուրերին անդրադառնալով Ֆրեյզերն ընդգծել է, թե դա շատ բարդ գործընթաց է. «Ինչ վերաբերում է Մինսկի խմբի կազմում Ֆրանսիան Թուրքիայով փոխարինմանը, ապա կարող եմ ասել, որ դա շատ բարդ գործընթաց է։ Ֆրանսիան դեմ է դրան և մտադիր է շարունակել իր համանախագահությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը