Լրահոս

02.02.2012 15:21


Եգիպտական ընդդիմությունը մարզադաշտում կատարված ողբերգության համար մեղադրել է իշխանություններին

Եգիպտական ընդդիմությունը մարզադաշտում կատարված ողբերգության համար մեղադրել է իշխանություններին Եգիպտոսում ընդդիմության ակտիվիստները կոչ են անում երկրի բնակչությանը դուրս գալ փողոցներ՝ որպես բողոքի նշան Պորտ Սաիդ մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների, որոնց հետևանքով սպանվածների թիվը հասել է 74-ի, իսկ վիրավորվել է ավելի քան հազար մարդ: Ֆուտբոլային երկրպագուները նույնպես իրենց զայրույթն են հայտնել Եգիպտոսի իշխանություններին՝ նրանց մեղադրելով միտումնավոր կերպով անկարգություններին չխառնվելու մեջ։ Երկրպագուները սպառնալիքներ են հնչեցրել Եգիպտոսի գերագույն զինվորական խորհրդի ղեկավար մարշալ Հուսեին Տանտավիի դեմ։ Իր հերթին Տանտավին խոստացել է հետաքննել տեղի ունեցածը և պատժել բոլոր մեղավորներին։ Նա նաև նշել է, որ Եգիպտոսի զինված ուժերը թույլ չեն տա խափանել իշխանության խաղաղ հանձնումը քաղաքացիական կառավարությանը։  

Այս խորագրի վերջին նյութերը