Լրահոս

02.02.2012 16:03


Պան Գի Մունի վրա կոշիկներ ու աթոռներ են նետել Գազայի հատվածում

Պան Գի Մունի վրա կոշիկներ ու աթոռներ են նետել Գազայի հատվածում

Տասնյակ պաղեստինցիներ կոշիկների ու պլաստիկ աթոռների տարափ են ուղղել Գազա ժամանած ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի մեքենայի վրա։ Այս մասին տեղեկացնում է «ԷՖԷ» գործակալությունը՝ հղում անելով ականատեսների խոսքերը։

Ըստ նրանց պատմածների՝ Գազայի ու Պաղեստինի սահմանը հատելուն պես տեղի բնակիչները Պան Գի Մունի մեքենայի վրա կոշիկներ ու աթոռներ են նետել։ Նման արարքն արաբական աշխարհում համարվում է ծայրահեղ ատելության դրսևորում։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Այս խորագրի վերջին նյութերը