Լրահոս

02.02.2012 16:36


Աշխարհի պատմության ընթացքում ամենաշատ վաճառված ավտոմեքենան «Toyota Corolla»–ն է

Աշխարհի պատմության ընթացքում ամենաշատ վաճառված ավտոմեքենան «Toyota Corolla»–ն է

Ինչպես հայտնում է «The Daily Mail»–ը, աշխարհի պատմության ընթացքում ամենաշատ վաճառված ավտոմեքենա է ճանաչվել «Toyota Corolla»–ն, որն արտադրվում է 1966–ից։ Այդ ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 37,5 մլն ավտոմեքենա։

Ի դեպ, հաշվարկվել է, որ վերջին 40 տարիների ընթացքում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ վաճառվել է մեկ «Toyota Corolla»։

Երկրորդ տեղում է հայտնվել «Ford F Series»՝ 35 մլն օրինակով, իսկ աշխարհի պատմության մեջ ամենաշատ վաճառված երրորդ մակնիշը «Volkswagen Golf»–ն է, որը վաճառվել է 27,5 մլն օրինակով։

Տասնյակում են հայտնվել նաև «Volkswagen Beetle»–ը, «Ford Escort»–ը, «Honda Civic»–ը, «Honda Accord»–ը, «Ford Model T»–ն, «Volkswagen Passat»–ը և «Chevy Impala»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը