Լրահոս

02.02.2012 16:49


Եվրոպայում ցրտից մահացածների թիվը հասել է 112–ի

Եվրոպայում ցրտից մահացածների  թիվը հասել է 112–ի

Ինչպես տեղեկացնում է «AP»–ն, Եվրոպայում շաբաթվա սկզբին արձանագրված ցրտից մինչ օրս արդեն 112 մարդ է մահացել։ Ավելի վաղ հաղորդվում էր 70 մահացածի մասին։

Մահացածության դեպքերի մեծ մասը՝ 63 մարդ, գրանցվել է Ուկրաինայում։ Եվս հազար մարդ տեղափոխվել է հիվանդանոց ցրտահարության ախտանշաններով։ Ջերմաստիճանն իջել է -32,5 աստիճան ցելսիուսի։

Լեհաստանում ավելի  քան 10 մարդ է մահացել։ Սերբիայում առնվազն 6 մարդ է մահացել, 11 500–ը տեղափոխվել է հիվանդանոց։

Շատ երկրներում ձյան բարձրությունը հասնում է 5 մետրի։ Որոշ  բնակավայրեր  մնացել են առանց էլեկտրականության։ Ցրտերի պատճառով դադարել են աշխատել կրթական և բժշկական հաստատությունները։

Այս խորագրի վերջին նյութերը