Լրահոս

02.02.2012 17:14


Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ

Ս.թ փետրվարի 2-ին համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի միջև:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի «Աջակցություն բարձրագույն կրթությանը և երիտասարդական նորարարական նախաձեռնություններին» բաղադրիչի շրջանակում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ կիրականացնի հետևյալ ծրագրերը.

-       Բարձր առաջադիմությամբ մինչև 3 ուսանողների մագիստրոսական երկամյա կրթության հովանավորում Եվրոպական առաջատար համալսարաններից մեկումª ՔՐՈՆԻՄԵՏԻ բիզնես հետաքրքրությունների ոլորտների շրջանակում,

-       Համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի, Մեխանիկամեքենական, Մեքենաշինական և Էներգետիկայի ֆակուլտետների վճարովի հիմունքներով ընդունված մինչև 15 ուսանողի ուսման վարձի ֆինանսավորում,

-       “ՔՐՈՆԻՄԵՏ” անվանական կրթաթոշակի սահմանում և տրամադրում` համալսարանի վերոհիշյալ ֆակուլտետների մինչև 5 լավագույն առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար,

-       Ուսանողների պրակտիկայի կազմակերպում` Հայաստանում գործող  ՔՐՈՆԻՄԵՏԻ գործընկեր ձեռնարկություններում,

-       Դասախոսական փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսրանների հետ,

-       Ուսանողների փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսարանների հետ,

Համաձայնագրի շրջանակներում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կիրականացվեն նաև ոլորտային այլ ծրագրեր:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ.-ի հունիսին, որի հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ գերմանական ընկերությունը:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն

Այս խորագրի վերջին նյութերը