Լրահոս

02.02.2012 17:31


Աշխարհի ամենակարճահասակ մարդը (տեսանյութ)

Աշխարհի ամենակարճահասակ մարդը (տեսանյութ)

«Աշխարհի ամենացածրահասակ մարդն» այսուհետև Նեպալում բնակվող Չանդրա Բահադուր Դանգին է։ Նման հաղորդագրություն է այսօր տեղադրվել Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքում: 72-ամյա Դանգին ընդամենը 56սմ հասակ ունի:

Նշվում է նաև, որ ընկերության ներկայացուցիչները հատուկ կմեկնեն Դանգիի գյուղ, որպեսզի անձամբ ծանոթանան նրա հետ: Ուշագրավը, սակայն, այն է, որ ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես դեռ չեն հաստատել այս լուրը, քանի որ նախընտրում են դա անել հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ նախկին ռեկորդակիրը Ֆիլիպինների բնակիչ Ջունրեյ Բալավինգն էր, ում հասակը 59.93սմ է: Աշխարհի ամենակարճահասակ մարդու մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը