Լրահոս

02.02.2012 17:39


ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ղեկավարների հետ

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների վարիչները հակիրճ ներկայացրեցին հաշվետու տարվա ընթացքում իրագործված և իրագործվելիք ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին Ամբիոններ-ՅՈՒՆԵՍԿՕ, Ամբիոններ–ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողով համագործակցության խնդիրները:

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ` ուղղված Ամբիոնների գործունեության բարելավմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը