Լրահոս

02.02.2012 20:56


Հրապարակվել է 2011թ. խոշոր հարկատուների ցուցակը

Հրապարակվել է 2011թ. խոշոր հարկատուների ցուցակը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. հունվար-դեկտեմբեր ամիսներում առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը։

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարի առումով առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 29.8 մլրդ դրամ։ 2-րդ տեղում «Հայռուսգազարդն» է՝ 21.8 մլրդ դրամ։ 3–րդ տեղում՝ «Ղ-Տելեկոմը»՝ 17.7 մլրդ դրամ։ 4-րդ տեղում՝ «Ալեքս Գրիգը», 5-րդում «ԱրմենՏելը», 6-րդում «Սիթի Պետրոլ Գրուպը», 7-րդում «Ֆլեշը», 8–րդում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», 9–րդում՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիան», 10–րդում՝ «Արմենիա միջազգային օդակայանները»։

1000 խոշոր հարկատուները միասին 2011թ. 50 մլրդ դրամով ավելի են հարկ վճարել։  2012թ. պետական բյուջեում հարկային բեռն ավելացել է 101մլրդ դրամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը