Լրահոս

03.02.2012 08:53


Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհները բացելու համար

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Շատվան, Շատջրեք և Սոթք գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա–Ցողամարգ, Ամասիա–Գյումրի ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը` երկու կողմից:

Դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի Դերեկ, Վարդենուտ, Արայի գյուղերի, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի, Շիրակի մարզի Գյումրի–Վանաձոր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

***

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրմա նաշխատանքները ժամանակավոր դադարեցվել են` եղանակի վատթարացման պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը