Լրահոս

03.02.2012 10:08


Եվրոպայում սաստիկ ցրտերից մահացածների թիվը հասել է 163–ի

Ինչպես տեղեկացնում է «AFP»–ն, Եվրոպայում ռեկորդային ցրտերի պատճառով մահացածների թիվը հասել է 163–ի։

Արևելյան Եվրոպայի որոշ  երկրներում ամբողջ գյուղեր են զրկվել  էլեկտրականությունից, իսկ ուժեղ ձնաբքի պատճառով դադարել է օդային և երկաթուղային կապը։

Ռեկորդային ցածր ջերմաստիճանով աչքի են ընկնում Լեհաստանը, Ռումինիան, Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցոգավինան։

Օդերևութաբանների կարծիքով՝ ցուրտը մի քիչ կմեղմանա միայն առաջիկա հանգստյան օրերին։

Այս խորագրի վերջին նյութերը