Լրահոս

03.02.2012 10:23


Պաշտոնանկ է արվել Եգիպտոսի ֆուտբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը

Պաշտոնանկ է արվել Եգիպտոսի ֆուտբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում են հավաքվել ցուցարարների խմբերը, բողոքի մեծ գործողություն են կազմակերպել Պորտ-Սայիդում տեղի ունեցած անկարգությունների դեմ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 74 մարդ և ավելի քան 1000–ը վիրավորվել է:

«Ալ-Ահլի» ակումբի բազմաթիվ երկրպագուներ պաշարել են Կահիրեի Թահրիր հրապարակը: Երկրպագուների մի ստվար զանգած էլ շարժվել է դեպի ներքին գործերի նախարարության շենքը:

Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ պաշտոնանկ է արվել երկրի ֆուտբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը: Հայտարարվել է նաև, որ պաշտոնանկ է արվել Պորտ-Սայիդի նահանգապետը:

Այս խորագրի վերջին նյութերը