Լրահոս

03.02.2012 09:04


Հրդեհ «Շիրակ» հյուրանոցում

Փետրվարի 2-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտականհաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը`պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջմանկազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել` 01.02-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակն իր գույքով` 12 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը