Լրահոս

03.02.2012 14:02


Ինչպե՞ս կարելի է մեղմել մարզերի և մայրաքաղաքի զարգացման անհամաչափությունը

Ինչպե՞ս կարելի է մեղմել մարզերի և մայրաքաղաքի զարգացման անհամաչափությունը

«BSC» բիզնեսի աջակցման կենտրոնի ղեկավար Սամվել Գևորգյանը այսօր ներկայացրել է  մարզերի և մայրաքաղաքի զարգացման անհամաչափության և այն մեղմելու համար անհրաժեշտ քայլերը։

Բանախոսը Հայաստանում գյուղական համայնքների զարգացման լուծումը պատկերացնում է ձեռներեցության խթանման միջոցով։ «BSC» բիզնեսի աջակցման կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեսուրսների և բանկային միջոցների առկայության չափով մարզերն ու մայրաքաղաքը տարբեր մակարդակների վրա են, մարզերում չկա ներդրումային գրավչություն, չկան զարգացման հեռանկարներ և հետևաբար՝ կա երիտասարդության մեծ արտահոսք։

Նա առաջարկել է տվյալ համայնքին համապատասխան մրցակցային առավելություններ գտնել, որի հիման վրա մի տեղ սկսել հուշանվերների արտադրություն, մեկ այլ տեղ` զբոսաշրջության կամ ընտանեկան ձեռներեցության զարգացում։

Ըստ Ս. Գևորգյանի՝ կարևոր նախապայմանն այն է, որ այդ նախաձեռնությունը առաջին հերթին պետք է գա համայնքներից, ինչը կնպաստի նաև ՏԻՄ հզորացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը