Լրահոս

03.02.2012 14:05


Ձերբակալել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանին

Ձերբակալել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանին

Այսօր առավոտյան աշխատանքի գնալիս քաղաքացիական հագուստով անձինք Կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանին։

Հայկ Գևորգյանի փաստաբան Վահե Գրիգորյանն ասել է, որ այժմ նա կալանավորված է և «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։ Հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը հետախուզման մեջ է ավտովթարի հետ կապված ինչ–որ պատմության պատճառով։ Նշվում է, որ նա հետախուզման մեջ իր գտնվելու մասին անգամ տեղյակ էլ չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը