Լրահոս

03.02.2012 14:11


«Ժառանգության» նախագահ. «Մենք պետք է ունենանք ոչ թե «դե ֆակտո», այլ «դե յուրե» ընտրված Ազգային ժողով և նախագահ»

«Ժառանգության» նախագահ. «Մենք պետք է ունենանք ոչ թե «դե ֆակտո», այլ «դե յուրե» ընտրված Ազգային ժողով և նախագահ»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն օրինական ու առանց կեղծիքների, և ընտրված խորհրդարանն էլ պետք է լինի ընտրված ոչ միայն «դե ֆակտո», այլ նաև «դե յուրե»։

–Եվ մեկ տարի անց էլ ՀՀ չորրորդ  նախագահը պետք է լինի նոր մարդ, նոր անձ և որը ընտրվելու է «դե յուրե»,–ավելացրել է Հովհաննիսյանը։

Բանախոսը նշել է, որ առաջիկա ընտրությունները պետք է անցկացնել այնպես, որ ոչ ոք դժգոհ չմնա.

–Որպեսզի ըտրություններից հետո ո՛չ իշխանավորը, ո՛չ ընդդիմադիրը, ո՛չ հաղթողը, ո՛չ պարտվողը, ո՛չ ԿԸՀ–ի արդյունքը ընդունողը, ոչ էլ հրապարակում գիշերողը չդժգոհի։

Հարցին՝ արդյոք իշխող ՀՀԿ–ն պատրա՞ստ է արդար ընտրությունների և դրանք չի՞ կեղծի ինքնավերարտադրվելու համար, Հովհաննիսյանը պատասխանել է.

–Եթե անցյալ տարի նախագահին ուղարկած  իմ նամակի պատասխանը դիտարկենք որպես ցուցիչ այս հարցում, ապա կարելի է ասել, որ քաղաքական կամքը բացակայում է, և մենք մոտենում ենք այս ընտրություններին  հատվածապաշտ կուսակցապետական տեղեր պոկելու գավառական մտայնության հիման վրա։ Այս պահին ավելին չեմ կարող ասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը