Լրահոս

03.02.2012 13:18


Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը ԲՀԿ–ՀՀԿ հակասությունների վերաբերյալ

Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը ԲՀԿ–ՀՀԿ հակասությունների վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ԲՀԿ–ՀՀԿ հակասությունների վերաբերյալ հարցին՝ ասել է.

–Դա ներկոալիցիոն խնդիր է։ Կոալիցիոն հուշագիրը, որը, իմ կարծիքով, հակասահմանադրական և հակապետական փաստաթուղթ է եղել, առայժմ ուժի մեջ է, բայց ամեն դեպքում համամասնական ընտրակարգի գաղափարին միանալը և նախատեսվող խորհրդարանական լսումներն արդեն հնարավորություն են տալիս հասկանալու՝ որ կուսակցությունը, ի վերջո, ինչ տեսակետ ունի այս հարցում, որքանով է սա նմանակում, որքանով իրական է նվիրվում քաղաքական համակարգի բարելավմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը