Լրահոս

03.02.2012 12:56


Հրազդանի ընտրություններում «Ժառանգությունը» կպաշտպանի ՀԱԿ–ի թեկնածու Սասուն Միքայելյանին

Հրազդանի ընտրություններում «Ժառանգությունը» կպաշտպանի ՀԱԿ–ի թեկնածու Սասուն Միքայելյանին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր խոսել է իր կուսակցության՝ այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորության մասին։

Նա նշել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համագործակցելու մասին  վերջնական որոշում չկա. ամեն ինչ պարզ կդառնա մարտի 2-ին՝ «Ժառանգության» համագումարի ժամանակ։

Անդրադառնալով «Ժառանգության» և ՀՅԴ–ի համագործակցության հնարավորությանը՝ Ր. Հովհաննիսյանը նշել է, որ շատ հարցերում կուսակցությունները համագործացել ու համագործակցում են (օրինակ՝ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու համատեղ կոչը), և առաջիկա շրջանը ցույց կտա, թե որքանով կարելի է այդ համագործակցությունը խորացնել, բայց, այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի դիտարկման, ՀՅԴ–ն կարծես թե առանձին ցուցակով է պատրաստվում գնալ ընտրությունների։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ իր կուսակցությունը փետրվարի 12–ին կայանալիք Հրազդանի  քաղաքապետի ընտրություններում աջակցելու է ՀԱԿ–ի թեկնածու Սասուն Միքայելյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը