Լրահոս

03.02.2012 14:48


Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան՝ աշխատանքի գնալուց, քաղաքացիական հագուստով անձինք Կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանին։

Ոստիկանությունից փոխանցում են, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից»:

Այս խորագրի վերջին նյութերը